суббота, 21 июня 2014 г.

Հետաքրքիր փաստեր ԱԱ-ից


Բարև Ձեզ:Սա բլոգի առաջին գրառումն է:Քանի որ այս օրերին տեղի է ունենում ամենասպասված սպորտային իրադարձություններից մեկը , այդ իսկ պատճառով այս գրառումը կվերաբերի ֆուտբոլին:

                                       
              


1.Բրազիլիայի հավաքականը միակ հավաքականն է, որ մասնակցել է բոլոր 20 առաջնությունների եզրափակիչ փուլերին: 

2.Ամենաշատ հանդիսական ունեցող հանդիպումը տեղի է ունեցել 1950 թ.:Մրցում էին Բրազիլիան և Ուրուգվայը:Այդ խաղում հաղթեց Ուրուգվայը:Հանդիպումը տեղի էր ունենում լեգենդար «Մարականա» մարզադաշտում,որտեղ խաղին այդ պահին հետևում էր 199 850 հանդիսական:

3.Ամենաարագ գոլը գրանցվել 2002 թ. Թուրքիա-Կորեայի Հանրապետություն հանդիպման ժամանակ:Դարպասի գրավումը տեղի է ունեցել 10.8 վայրկյանին թուրք ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրի կողմից:

4.Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումը Գերմանիայի հավաքականի համար 100-րդն էր ԱԱ-ի եզրափակիչ փուլերում:Այդպիսով Գերմանիան դարձավ ամենից շատ հանդիպում անցկացրած հավաքականը ԱԱ-ում:

5.Ամենից շատ գոլ ԱԱ-ում իր օգտին գրանցել է լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն (15 գոլ):Այս պահին նրա ռեկորդը կարող է գերազանցել գերմանացի Միրոսլավ Կլոզեն,ով Ռոնալդոյից մեկ գոլով ետ է:


Комментариев нет :

Отправить комментарий