суббота, 28 июня 2014 г.

Աշխարհի ամենա ամենա.....

Այս էջում մենք կներկայացնենք ամենից ամենա իրադարձությունների,վայրերի և այլ հետաքրքիր փաստերի մասին:
Այս անգամ մենք կխոսենք Երկիր մոլորակի ամենաբարձր և ցածր կետերի,մեծ լճերի,թերակղզիների և այլ վայրերի մասին:

1.Ամենաբարձր կետը:

Երկիր մոլորակի ամենաբարձր կետը Էվերեստն է (Ջոմոլունգմա),որի բարձությունը 8848 մ է:Գտնվում է Ասիայում:

                                                                                                                                                                   

2. Ամենացածր կետը:


Մոլորակի ցամաք մակերեսի ամենացածր կետը Մեռյալ ծովն է:Նա ծովի մակարդակից ցածր է մոտ 425 մ:Ամեն տարի ջրի հայելու բարձրությունը իջնում է մոտ 1 մետրով:Գտնվում է Ասիայում:





3. Ամենամեծ թերակղզին:

Աշխարհի ամենամեծ թերակղզին Արաբականն է:Տարածքը 3 մլն 273 հզ քառ. կմ է:Գտնվում է Ասիայում:






4. Ամենամեծ լիճը:

Աշխարհի ամենամեծ լիճ Կասպից ծովն է,որին իր մեծության պատճառով ծով են անվանում:Մակերեսը 371 հզ քառ. կմ է:Գտնվում է Ասիայում:



создание анимаций



5. Ամենախոր լիճը:

Մոլորակի ամենախոր լիճը Բայկալն է:Նրա խորությունը 1642 մետր է:Գտնվում է Ասիայում:



пятница, 27 июня 2014 г.

Pro Evolution Soccer 2015-ի առաջին պաշտոնական հոլովակը



                       


Ենթադրվում է,որ խաղը պաշտոնապես կթողարկվի այս տարվա սեպտեմբերին:
Ահա նաև մի քանի նկարներ խաղից:














                                     




вторник, 24 июня 2014 г.

Հանգստացնում ենք նյարդերը Snapbubbles.com-ի միջոցով

Երևի թե շատերն են փորձել պայթեցնել պղպջակի նման փուչիկները,որոնց միջոցով փաթեթավորում են հիմնականում ապակե իրերը:Համացանցում կա մի կայք,որի միջոցով դուք կարող եք անընդհատ պայթեցնել դրանք:








суббота, 21 июня 2014 г.

Հետաքրքիր փաստեր ԱԱ-ից


Բարև Ձեզ:Սա բլոգի առաջին գրառումն է:Քանի որ այս օրերին տեղի է ունենում ամենասպասված սպորտային իրադարձություններից մեկը , այդ իսկ պատճառով այս գրառումը կվերաբերի ֆուտբոլին:

                                       
              


1.Բրազիլիայի հավաքականը միակ հավաքականն է, որ մասնակցել է բոլոր 20 առաջնությունների եզրափակիչ փուլերին: 

2.Ամենաշատ հանդիսական ունեցող հանդիպումը տեղի է ունեցել 1950 թ.:Մրցում էին Բրազիլիան և Ուրուգվայը:Այդ խաղում հաղթեց Ուրուգվայը:Հանդիպումը տեղի էր ունենում լեգենդար «Մարականա» մարզադաշտում,որտեղ խաղին այդ պահին հետևում էր 199 850 հանդիսական:

3.Ամենաարագ գոլը գրանցվել 2002 թ. Թուրքիա-Կորեայի Հանրապետություն հանդիպման ժամանակ:Դարպասի գրավումը տեղի է ունեցել 10.8 վայրկյանին թուրք ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրի կողմից:

4.Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումը Գերմանիայի հավաքականի համար 100-րդն էր ԱԱ-ի եզրափակիչ փուլերում:Այդպիսով Գերմանիան դարձավ ամենից շատ հանդիպում անցկացրած հավաքականը ԱԱ-ում:

5.Ամենից շատ գոլ ԱԱ-ում իր օգտին գրանցել է լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն (15 գոլ):Այս պահին նրա ռեկորդը կարող է գերազանցել գերմանացի Միրոսլավ Կլոզեն,ով Ռոնալդոյից մեկ գոլով ետ է: